Plugin info

Total downloads: 1,140
Active installs: 20
Total reviews: 0
Average rating: 0
Support threads opened: 0
Support threads resolved: 0 (0%)
Available in: 1 language(s)
Contributors: 1
Last updated: 7/25/2024 (524 days ago)
Added to WordPress: 6/22/2020 (5 years old)
Minimum WordPress version: 4.8
Tested up to WordPress version: 6.6.4
Minimum PHP version: 5.6

Maintenance & Compatibility

Maintenance score

Possibly abandoned • Last updated 524 days ago

26/100

Is Payment Gateway for INECOBANK abandoned?

Possibly abandoned (last update 524 days ago).

Compatibility

Requires WordPress: 4.8
Tested up to: 6.6.4
Requires PHP: 5.6

Similar & Alternatives

Explore plugins with similar tags, and compare key metrics like downloads, ratings, updates, support, and WP/PHP compatibility.

No similar plugins found yet.

Description

Payment Gateway for INECOBANK – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին Ինեկոբանկի վճարային համակարգը։

Նկարագրություն

Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև Ինեկոբանկի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել Ինեկոբանկի հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Հեռախոսահամար` 010 510-527
Էլ-հասցե՝ [email protected]

Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։

Նույնականացում

Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779 -779 հեռախոսահամարով։

Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։

Աշխատանքային նկարագիր

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է Ինեկոբանկի վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է Ինեկոբանկի վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև Ինեկոբանկի վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
– Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով
– Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը
– Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին
– Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ

Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2)
1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը
2. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում
3. Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)
4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել Ինեկոբանկի հետ)
5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն
6. Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*

Installation/ Ինտեգրում

Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

  1. Ներբեռնել Payment-Gateway-for-INECOBANK.zip/wp-content/plugins/ տարածք
  2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins» բաժնում
  3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Ինեկոբանկի կողմից տրամադրված տեղեկատվությունը

Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-INECOBANK.zip ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Ինեկոբանկի կողմից տրամադրված տեղեկատվությունը։

Իրավունքեր

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը:
Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում
– այլ հավելվածների,հավելումների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար
– WordPress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
– oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

Installation

No installation instructions available

Frequently Asked Questions

Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը

Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ինեկոբանկի հետ` 010 510-527 հեռախոսահամարով, կամ [email protected] էլ․ հասցեի միջոցով։

Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է

Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել Ինեկոբանկի հետ:

Ինչպե՞ս կատարեմ նույնականացում

Նույնականացումը կատարվելու համար պետք է այցելել մեր կազմակերպության կայք, ձեռք բերել նույնականացման գաղտնաբառը և մուտքագրել այն Ձեր կառավարման վահանակի համապատասխան բաժնում։

Review feed

No reviews available

Screenshots

No screenshots available

Changelog

1.0.0

  • Հավելվածի թողարկում

1.0.1

  • Նույնականացման էջի կարգաբերում

1.0.2

  • Հարմարավետության բարելավում

1.0.3

  • Ամբողջական համակարգի ստուգում և բարելավում

1.0.4

  • Ամբողջական համակարգի ստուգում և բարելավում

1.0.5

  • Բանկային համակարգի նոր փոփոխությունների համաձայն արդիականացման աշխատանքներ

1.0.6

  • Թեստավորում և արդիականացում

1.0.7

  • Թեստավորում և վերադարձի գործառույթի արդիականացում